include - APP/View/Layouts/front.ctp, line 12
View::_evaluate() - CORE/Cake/View/View.php, line 971
View::_render() - CORE/Cake/View/View.php, line 933
View::renderLayout() - CORE/Cake/View/View.php, line 546
View::render() - CORE/Cake/View/View.php, line 481
Controller::render() - CORE/Cake/Controller/Controller.php, line 968
Dispatcher::_invoke() - CORE/Cake/Routing/Dispatcher.php, line 200
Dispatcher::dispatch() - CORE/Cake/Routing/Dispatcher.php, line 167
[main] - APP/webroot/index.php, line 108
" />
Warning (2): Undefined variable $meta_description [APP/View/Layouts/front.ctp, line 13]
include - APP/View/Layouts/front.ctp, line 13
View::_evaluate() - CORE/Cake/View/View.php, line 971
View::_render() - CORE/Cake/View/View.php, line 933
View::renderLayout() - CORE/Cake/View/View.php, line 546
View::render() - CORE/Cake/View/View.php, line 481
Controller::render() - CORE/Cake/Controller/Controller.php, line 968
Dispatcher::_invoke() - CORE/Cake/Routing/Dispatcher.php, line 200
Dispatcher::dispatch() - CORE/Cake/Routing/Dispatcher.php, line 167
[main] - APP/webroot/index.php, line 108
" />
Warning (2): Undefined variable $meta_title [APP/View/Layouts/front.ctp, line 15]
include - APP/View/Layouts/front.ctp, line 15
View::_evaluate() - CORE/Cake/View/View.php, line 971
View::_render() - CORE/Cake/View/View.php, line 933
View::renderLayout() - CORE/Cake/View/View.php, line 546
View::render() - CORE/Cake/View/View.php, line 481
Controller::render() - CORE/Cake/Controller/Controller.php, line 968
Dispatcher::_invoke() - CORE/Cake/Routing/Dispatcher.php, line 200
Dispatcher::dispatch() - CORE/Cake/Routing/Dispatcher.php, line 167
[main] - APP/webroot/index.php, line 108
" />
Warning (2): Undefined variable $meta_image [APP/View/Layouts/front.ctp, line 18]
include - APP/View/Layouts/front.ctp, line 18
View::_evaluate() - CORE/Cake/View/View.php, line 971
View::_render() - CORE/Cake/View/View.php, line 933
View::renderLayout() - CORE/Cake/View/View.php, line 546
View::render() - CORE/Cake/View/View.php, line 481
Controller::render() - CORE/Cake/Controller/Controller.php, line 968
Dispatcher::_invoke() - CORE/Cake/Routing/Dispatcher.php, line 200
Dispatcher::dispatch() - CORE/Cake/Routing/Dispatcher.php, line 167
[main] - APP/webroot/index.php, line 108
" />
Warning (2): Undefined variable $meta_description [APP/View/Layouts/front.ctp, line 19]
include - APP/View/Layouts/front.ctp, line 19
View::_evaluate() - CORE/Cake/View/View.php, line 971
View::_render() - CORE/Cake/View/View.php, line 933
View::renderLayout() - CORE/Cake/View/View.php, line 546
View::render() - CORE/Cake/View/View.php, line 481
Controller::render() - CORE/Cake/Controller/Controller.php, line 968
Dispatcher::_invoke() - CORE/Cake/Routing/Dispatcher.php, line 200
Dispatcher::dispatch() - CORE/Cake/Routing/Dispatcher.php, line 167
[main] - APP/webroot/index.php, line 108
" />
Warning (2): Undefined variable $meta_title [APP/View/Layouts/front.ctp, line 20]
include - APP/View/Layouts/front.ctp, line 20
View::_evaluate() - CORE/Cake/View/View.php, line 971
View::_render() - CORE/Cake/View/View.php, line 933
View::renderLayout() - CORE/Cake/View/View.php, line 546
View::render() - CORE/Cake/View/View.php, line 481
Controller::render() - CORE/Cake/Controller/Controller.php, line 968
Dispatcher::_invoke() - CORE/Cake/Routing/Dispatcher.php, line 200
Dispatcher::dispatch() - CORE/Cake/Routing/Dispatcher.php, line 167
[main] - APP/webroot/index.php, line 108
" />
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ
Սույն ընդհանուր դրույթները և պայմանները սահմանում և կարգավորում են Բարուր սահմանափակ
պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ նաև՝ Ընկերություն) պատկանող կայքով (այսուհետ նաև՝ Կայք)
Ընկերության կողմից վաճառվող խաղալիքների և մանկան համար նախատեսված պարագաների վաճառքի (այսուհետ նաև՝
Վաճառք) հետ կապված իրավահարաբերությունները:
Մուտք գործելով Կայք, օգտագործելով Կայքի ցանկացած ծառայություն կամ ներբեռնելով ցանկացած
բովանդակություն՝ ամբողջությամբ կամ դրա մի մասը Դուք, որպես օգտագործող (այսուհետ նաև՝ Օգտագործող,
Դուք, Ձեզ, Ձեր, Հաճախորդ, Գնորդ, Պատվիրատու) հաստատում եք, որ ամբողջությամբ կարդացել և հասկացել եք
սույն օգտագործման պայմանները, ինչպես նաև Կայքում հրապարակված Ընկերության կողմից Վաճառքի այլ
պայմանները, հրապարակային մատակարարման պայմանագրի դրույթները (այսուհետ նաև՝ Պայմանագիր) և
անվերապահորեն ընդունում եք դրանք, անկախ նրանից՝ Դուք Ընկերության կողմից իրականացվող Վաճառքի հաճախորդ
եք, Կայքի գրանցված օգտագործող, թե՝ ուղղակի այցելու:
Ընկերությունն իրավունք ունի առանց նախապես ծանուցման, միակողմանի, ցանկացած պահի փոփոխել սույն
Պայմանները: Դրանց փոփոխության դեպքում Ընկերությունը կհրապարակի նորացված Պայմանները ինտերնետային
Կայքում՝ նշելով վերջին փոփոխության ամսաթիվը: Օգտագործողի պարտականությունն է ժամանակ առ ժամանակ
այցելել Կայք և ստուգել Պայմանների փոփոխությունները: Ընդ որում՝ նոր Պայմանները իրավական ուժ կունենան
և կտարածվեն, դրանք Կայքում տեղադրելուց հետո ծագած պարտավորությունների վրա:
Եթե Դուք համաձայն չեք սույն Պայմաններին, խնդրում ենք դադարեցնել Կայքի օգտագործումը: Կայքում գտնվելը,
հաշիվ բացելը, Օգտագործող դառնալը և Ծառայություններից օգտվելը փաստում են Ձեր կողմից սույն Պայմանների
անվերապահ ընդունումը:
ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ
Կայքում գնում կատարել կարող են քաղաքացիաիրավական գործունակություն ունեցող 18 տարեկանը լրացած անձիք։
18 տարեկանը չլրացած կամ անգործունակ (դատարանի կողմից այդպիսին ճանաչված) անձանց կողմից կատարված
գործողությունների հետևանքների համար Ընկերությունը պատասխանատվություն չի կրում։
Կայքում գրանցվել կամ գնում կատարել կարող են քաղաքացիաիրավական գործունակություն ունեցող 18 տարեկանը
լրացած անձիք։ 18 տարեկանը չլրացած կամ անգործունակ (դատարանի կողմից այդպիսին ճանաչված) անձանց կողմից
կատարված գործողությունների հետևանքների համար Ընկերությունը պատասխանատվություն չի կրում։
Անձնական տվյալների լրացումը կարելի է իրականացնել միայն գրանցվող կամ գնում կատարող օգտատիրոջը փաստացի
պատկանող տվյալներով։ Համաձայնվելով սույն պայմաններին, Դուք ընդունում եք, որ Ընկերությունը չի կարող
ստուգել Ձեր տված տեղեկությունները և տվյալները, այս կետում տրված Ձեր հավաստումների իսկությունը, ուստի
սույն կետի յուրաքանչյուր խախտման ամբողջական պատասխանատվությունը ընկնում է Ձեզ վրա:
Ընկերությունն իրավունք ունի սխալ կամ ոչ հավաստի տվյալներ ներկայացված լինելու փաստ հայտնաբերելու
դեպքում հեռացնել օգտվողին համակարգից՝ զրոյացնելով կուտակած միավորները և կատարած գնումների
պատմությունը։
ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԱՌԱՔՈՒՄԸ ԵՎ ԴՐԱ ԻՐԱԿԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ
Ընկերությունը իր հաճախորդներին վաճառում է իր խանութներից ապրանքներ (այսուհետ նաև՝ Ապրանք) և
փոխանցում առաքող կազմակերպությանը՝ Հաճախորդի նշած հասցեով առաքման համար:
Պատվերը կատարելիս Հաճախորդը պարտավոր է հաշվին կամ կանխիկ եղանակով ունենալ բավարար միջոցներ նշված
Պատվերը կատարելու համար։
Ընկերությունն կարող է այն ժամանակահատվածում, երբ պատվերների ընդհանուր ծավալը մեծանում է (տոնական
օրեր, զեղչային ծրագրեր կամ միջոցառումներ և այլն) կամ առաջանում են տեխնիկական (խցանում, ավտովթար և
այլն) կամ բնածին խոչնդոտներ հետաձգել պատվերների առաքման ժամկետները:
ՊԱՏՎԵՐՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ
Ապրանքի գնման հայտը ստանալուց հետո Ընկերության սպասարկման բաժինը հավելյալ ստուգում է տվյալ ապրանքի
վաճառքային տեսքը և ֆիզիկական կամ մեխանիկական վնասվածքների բացակայությունը։
Եթե գնված ապրանքը չի համապատասխանում վաճառքային տեսքին, առկա են ֆիզիկական կամ մեխանիկական
վնասվածքներ, ապա ապրանքի փոխարինման կամ պատվերի չեղարկման համար Ձեզ հետ կապ է հաստատում Ընկերության
սպասարկման կենտրոնի աշխատակիցը։
Եթե գնված Ապրանքը համապատասխանում է ներկայացվող չափանիշներին, բացակայում են ֆիզիկական կամ
մեխանիկական վնասվածքներ, ապա Ապրանքը նախապատրաստվում է առաքման, որից հետո Ընկերության սպասարկման
կենտրոնի աշխատակիցը կարող է լրացուցիչ հեռախոսակապ հաստատել Ձեզ հետ պատվերին վերաբերվող մանրամասների
(առաքման հասցեի ճշգրտում, պատվիրված ապրանքներ, առաքման ժամանակ) հաստատման համար։
Եթե Գնորդը գնման հայտում նշել է, որ կատարելու է կանխիկ վճարում, և նշված հեռախոսահամարով չի
պատասխանում սպասարկման կենտրոնից ստացված հեռախոսազանգին, ապա Ընկերությունը իրավասու է Ապրանքը
չփոխանցել առաքման և չեղարկել գործարքը։
Եթե Գնորդը կատարել է օնլայն վճարում և նշված հեռախոսահամարով չի պատասխանում սպասարկման կենտրոնից
ստացված զանգին, ապա Ընկերությունը իրավասու է Ապրանքը չփոխանցել առաքման, իսկ հաջորդող մեկ
աշխատանքային օրվա ընթացքում սպասարկման կենտրոնի հետ կապ չհաստատելու դեպքում չեղարկել գործարքը՝ հետ
վերադարձնելով ամբողջ գումարը։
Գնորդի կողմից պատվերի հաստատման դեպքում առաքանին փոխանցվում է առաքիչին։
Առաքիչ է հանդիասնում Ընկերության հետ համագործակցող, սակայն առանձին հարկատու հանդիսացող ֆիզիակական
կամ իրավաբանական անձը:
Եթե գնորդը գնման հայտում նշել է, որ կատարելու է կանխիկ վճարում, և առաքանին առաքիչին հանձնելուց հետո
փոխվում է առաքման հասցեն, ապա Ընկերությունը իրավասու է առաքանին Գնորդին հանձնելու ժամանակ գանձել
հավելյալ առաքման գումար՝ մեկ ամբողջական առաքման գումարի չափով:
Եթե Գնորդը կատարել է օնլայն վճարում և առաքանին առաքիչին հանձնելուց հետո փոխվում է առաքման հասցեն,
ապա Ընկերությունը իրավասու է առաքանին Գնորդին հանձնելու ժամանակ կանխիկ եղանակով գանձել հավելյալ
առաքման գումար՝ մեկ ամբողջական առաքման գումարի չափով։
Առաքիչը կարող է հեռախոսազանգի միջոցով լրացուցիչ կապ հաստատել Գնորդի հետ հասցեի կամ այլ մանրամասների
ճշգրտման նպատակով։ Եթե գնորդը նշված հեռախոսահամարով չի պատասխանում առաքիչի հեռախոսազանգին կամ առկա
են նմանատիպ այլ առաքման իրականացման խոչնդոտներ, ապա առաքիչը իրավասու է պատվերը հետ վերադարձնել
սպասարկման կենտրոն։
Եթե Գնորդը գնման հայտում նշել է, որ կատարելու է կանխիկ վճարում, և նշված հեռախոսահամարով չի
պատասխանում առաքիչի հեռախոսազանգին կամ առկա են նմանատիպ այլ առաքման իրականացման խոչնդոտներ, ապա
առաքանին սպասարկման կենտրոն վերադարձվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում Գնորդի կողմից
սպասարկման կենտրոնի հետ կապ չհաստատելու դեպքում Ընկերությունը իրավասու է պատվերը համարվել չեղարկված։
Եթե Գնորդը կատարել է օնլայն վճարում և նշված հեռախոսահամարով չի պատասխանում առաքիչի զանգին կամ առկա
են նմանատիպ այլ առաքման իրականացման խոչնդոտներ, ապա առաքանին սպասարկման կենտրոն վերադարձվելուց հետո
մեկ աշխատանքային օրվա ընթացքում գնորդի կողմից սպասարկման կենտրոնի հետ կապ չհաստատելու դեպքում
Ընկերությունը իրավասու է պատվերը համարվել չեղարկված և հետ փոխանցել ամբողջ գումարը բացի առաքման
գումարից։
Գնորդի կողմից նշած հեռախոսահամարով սպասարկման կենտրոնի կամ առաքիչի հեռախոսազանգին չպատասխանելու կամ
Գնորդի պատճառով առաջացած նմանատիպ այլ առաքման իրականացման խոչնդոտների հաճախակի կրկնվելու դեպքում
տվյալ Գնորդի պատվերները այլևս կարող են չսպասարկվել։
Գնորդը պարտավոր է առաքանին ընդունելու պահին, առաքիչի ներկայությամբ ստուգել առաքված ապրանքների պատշաճ
որակի համապատասխանությունը, հնարավոր ֆիզիկական և մեխանիկական վնասվածքները և սարքինությունը։ Եթե
առաքված ապրանքներից որևէ մեկը չի համապատասխանում պատշաճ որակի, առկա են ֆիզիկական կամ մեխանիկական
վնասվածքներ կամ գտնվում է ոչ սարքին վիճակում, ապա գնորդը կարող է հրաժարվել ինչպես միայն տվյալ
ապրանքից, այնպես էլ ամբողջ առաքանուց և առաքման ծառայությունից կամ պահանջել նոր կամ փոխարինող ապրանք։
Եթե առաքված ապրանքներից որևէ մեկը պատշաճ որակի չէ, առկա են ֆիզիկական կամ մեխանիկական վնասվածքներ կամ
գտնվում է ոչ սարքին վիճակում, ապա փոխարինում պահանջելու դեպքում գանձվում է միայն մեկանգամյա առաքման
վճար։
Եթե Գնորդը կատարել է կանխիկ վճարում և առաքված ապրանքները պատշաճ որակի են, չունեն ֆիզիկական և
մեխանիկական թերություններ և գտնվում են սարքին վիճակում, սակայն գնորդը հրաժարվում է պատվիրված
ապրանքներից, ապա Ընկերությունն իրավասու է Գնորդից գանձել առաքման ծառայության վճար։
Եթե գնորդը կատարել է օնլայն վճարում և առաքված ապրանքները պատշաճ որակի են, չունեն ֆիզիկական և
մեխանիկական թերություններ և գտնվում են սարքին վիճակում, սակայն Գնորդը հրաժարվում է պատվիրված
ապրանքներից, ապա հետ է վերադարձվում ամբողջ գումարը բացի առաքման վճարից։
Եթե գնորդը հաճախակի է հրաժարվում պատշաճ որակի, ֆիզիկական և մեխանիկական թերություններ չունեցող և
սարքին վիճակում գտնվող առաքված ապրանքներից, ապա տվյալ Գնորդի պատվերները այլևս կարող են չսպասարկվել։
ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՀԵՏ ՎԵՐԱԴԱՐՁԸ
Ընկերության կողմից վաճառվող Ապրանքների գնման դիմաց կանխիկ վճարում կարելի է իրականացնել միայն ՀՀ
դրամով։
Ապրանքների վաճառքը իրականացվում է տվյալ պահին Կայքում նշված սակագներով։
ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով Գնորդն իրավունք ունի առաքանին ստանալուց հետո 14 օրվա ընթացքում
գնման կտրոնի առկայության, Ապրանքի վրա փակցված պիտակները պահպանված լինելու, ֆիզիկական և մեխանիկական
թերությունների բացակայության և սարքին վիճակում գտնվելու դեպքում հետ վերադարձնել՝ հետ ստանալով
վճարված ամբողջ գումարը բացի առաքման ծառայության վճարից։
Օնլայն վճարմամբ Ապրանք գնելուց հետո սույն գլխի 3-րդ կետով սահմանված կարգով Ապրանքը հետ վերադարձնելու
դեպքում գումարի հետ փոխանցումը կարող է տևել 10 աշխատանքային օր՝ կախված ծառայությունները սպասարկող
բանկերի գործընթացների արագությունից։
Սույն գլխով կարգավորվող հետ վերադարձի կանոնները չեն տարածվում ՀՀ օրենսդրությամբ սահամանված այն
ապրանքատեսակների վրա, որոնց համար օրենսդրությամբ հետ վերադարձ նախատեսված չէ:
ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ
Կայքի օգտագործումը արագ և հարմարավետ դարձնելու նպատակով կայքը կարող է օգտագործել տեղեկանիշներ
(cookies): Տեղեկանիշները տառաթվային տողեր են, որոնք ստեղծվում են կայքում: Կայք այցելելիս դրանք
կրկնօրինակվում են Ձեր համակարգչի մեջ: Տեղեկանիշները անվտանգ են համակարգչի համար և անձնական
տեղեկատվություն չեն հավաքագրում: Անվտանգության նկատառումներից ելնելով դրամային շարժերը և վերջիններիս
վերաբերվող տվյալները կարող են վերահսկվել նաև դրամային փոխանցումները սպասարկող բանկերի և համակարգերի
կողմից։
Ընկերությունը ձեռնարկում է պատշաճ էլեկտրոնային, ֆիզիկական և այլ անվտանգության միջոցներ անօրինական
մուտքից, փոփոխումից կամ հրապարակումից Ձեր անձնական տեղեկությունների անվտանգությունն ապահովելու
համար: Ձեր տրամադրած բոլոր տվյալները պահվում են ապահով սերվերների տվյալների բազայում: Մենք
գաղտնաբառերով պաշտպանում ենք Ձեր տրամադրած անձնական տեղեկություններ պարունակող Ընկերության ցանկացած
էջ: Ընկերությունը երբեք չի խնդրի նշել Ձեր գաղտանաբառը հեռախոսազանգի կամ էլ. հասցեի միջոցով: Ձեր
անձնական տվյալները չենք տրամադրի երրորդ անձանց, առանց Ձեր համաձայնության, բացառությամբ
Օրենսդրությամբ նախատեսված դեպքերի (իրավապահ և պետական մարմինների իրենց իրավասության սահմաններում
կատարված հարցումներ, դատական հարցումներ և այլն): Մեր կողմից Ձեր տվյալները կարող են հասանելի դարձվել
միայն մեզ հետ փոխկապակցված անձանց, այն դեպքերում, երբ այդ տվյալները անհրաժեշտ են Ձեզ մատուցվող
ծառայությունները իրականացնելու և դրանց որակը բարելավելու համար: Մենք համագործակցում ենք այլ
կազմակերպությունների և/կամ անհատների հետ Ձեր Ծառայությունները պատշաճ մատուցելու նպատակով, ինչպես
օրինակ. պատվերների ընդունում, տվյալների բազայի վերլուծություն, մարքեթինգային աջակցության մատուցում,
բանկային քարտերով վճարումների իրականացման կատարում և քլիրինգ: Վերոնշյալ անձինք ստանում են անհրաժեշտ
տվյալներին հասանելիություն իրենց կողմից նշված գործառնությունների իրականացման նպատակով և իրավունք
չունեն օգտագործել նույն տեղեկատվությունը այլ նպատակներով: